Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքի պահանջներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի 2025 թվականի մայիսի 27-ի թիվ 717-Ա որոշումը, որոշում եմ.
1.Ջրվեժ համայնքում գույքերի աճուրդը կազմակերպելու նպատակով ստեղծել աճուրդային հանձնաժողով հետևյալ կազմով.
Սանթրոսյան Նորայր - համայնքի ղեկավար, աճուրդի կազմակերպիչ,
Վարդանյան Հայկ - համայնքի ղեկավարի առաջին տեղակալ, համայնքի ավագանի,
Պետրոսյան Արմինե- աշխատակազմի քարտուղար,
Հովհաննիսյան Սոնա- ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ,
Խաչատրյան Կարեն- Ձորաղբյուր գյուղի վարչական ղեկավար,
Գևորգյան Նորիկ- Զովք գյուղի վարչական ղեկավար,
Գրիգորյան Հուսիկ - աշխատակազմի գլխավոր մասնագետ,
Գոռ Մարկոսյան - համայնքի ավագանու անդամ:
2.Աճուրդի վարման համար աճուրդավար նշանակել հանձնաժողովի անդամ Հայկ Վարդանյանին, արձանագրող՝ հանձնաժողովի անդամ Արմինե Պետրոսյանին:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: