Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ և 37-րդ հոդվածի 1-ին մասերով և հիմք ընդունելով Մարտին Ալբերտի Գևորգյանի կողմից ներկայացրած իր անվամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 15112024-07-0080 վկայականը, գրանցված 2024 թվականի նոյեմբերի 15-ին, համայնքի ավագանին որոշում է. 1.Ուժը կորցրած ճանաչել համայնքի ավագանու 2024 թվականի փետրվարի 13-ի «Հողամասը և ավտոտնակը համայնքային սեփականություն ճանաչելու և ուղղակի վաճառքի ձևով օտարելու թույլտվություն տալու մասին» N 18-Ա որոշումը:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։ |