Այսօր: Հինգշաբթի, 16 Հոկտեմբերի 2025թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 74
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



15 հոկտեմբերի 2025 թ.

ԻՆՔՆԱԿԱՄ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել քաղաքացի Սարիբեկ Ներսեսի Մարտիրոսյանի ծնված՝ 1950 թվականի սեպտեմբերի 01-ին) Ջրվեժի համայնքապետարանին հասցեագրված դիմումը, որով ցանկություն է հայտնել ճանաչել իր սեփականության իրավունքը Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 219-րդ թաղամասի թիվ 7 հասցեի՝ իր կողմից փաստացի օգտագործվող 539,2 քառ.մետր մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողակտորի նկատմամբ (հիմք՝ «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից 2025 թվականի սեպտեմբերի 10-ին տրված թիվ Աբ-1689 արխիվային տեղեկանք, «ԳԵՈԹԵՐՔ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2025 թվականի սեպտեմբերի 18-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագիծը:

Համաձայն համայնքի կադաստրային քարտեզի և «ԳԵՈԹԵՐՔ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից սահմանված կարգով հաստատված հատակագծի պարզվել է, որ Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 219-րդ թաղամաս թիվ 7 հասցեում գտնվող Սարիբեկ Ներսեսի Մարտիրոսյանի կողմից փաստացի օգտագործվող տնամերձ հողամասի չափը կազմում է 539,2 քառ.մետր` փաստաթղթերում ամրագրված 510,0 քառ.մետրի փոխարեն: 

Ղեկավարվելով «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցրած հողամասերի իրավական կարգավիճակի մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի պահանջով և նկատի ունենալով այն հանգամանքը, որ Սարիբեկ Ներսեսի Մարտիրոսյանին հատկացված հողամասից կադաստրային քարտեզագրման արդյունքում հաշվառված ավել օգտագործվող հողամասը նախատեսված չէ այլ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, ընդգրկված չէ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, ընդգրկված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության, ինչպես նաև հնագիտական պատմամշակութային հողերի պահպանման գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի առաջացնում սերվիտուտ, որոշում եմ.

1.Ճանաչել Սարիբեկ Ներսեսի Մարտիրոսյանի սեփականության իրավունքն ըստ կադաստրային քարտեզագրման արդյունքների Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 219-րդ թաղամաս թիվ 7 հասցեի՝ փաստացի օգտագործվող 539,2 քառ.մետր մակերեսով տնամերձ հողամասի նկատմամբ, որը նրա կողմից փաստացի օգտագործվել է նաև մինչև 2001 թվականի մայիսի 15-ը։

2.Հողամասի սահմանները որոշվում են Ջրվեժ համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով։

3.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել աշխատակազմի առաջատար մասնագետ Գրիգոր Սերոբյանի վրա:

4.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Արմինե Պետրոսյանը։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Գրիգոր Սերոբյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԿՈՏԱՅՔ, ՋՐՎԵԺ, ՄԵԼՔՈՆՅԱՆ Փ., Շ թիվ 76, 2227
060 535553, 010 684929
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner