Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2010 թվականի հունիսի 1-ի թիվ 186-Ն հրամանի պահանջներով, հիմք ընդունելով Ջրվեժ համայնքի ավագանու 2014 թվականի ապրիլի 11-ի թիվ 14-Ն որոշումը, անհատ ձեռնարկատեր Հակոբ Մարգարյանի կողմից 2020 թվականի մարտի 16-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագիծը և հաշվի առնելով այն, որ Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 15-րդ փողոցի թիվ 10 հասցեի հողակտորի հարևանությամբ գտնվող 118,5 քառ.մետր մակերեսով բնակավայրի բնակելի կառուցապատման հողակտորի նկատմամբ գոյություն չունի որևէ իրավունք հաստատող փաստաթուղթ, համայնքի ավագանին որոշում է. 1. Ճանաչել համայնքային սեփականության իրավունքը Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 15-րդ փողոցի թիվ 10 հասցեի հողակտորի հարևանությամբ գտնվող 118,5 քառ.մետր մակերեսով բնակավայրի բնակելի կառուցապատման հողակտորի նկատմամբ:
2.Առաջարկել համայնքի ղեկավարին՝ օրենքով սահմանված կարգով կատարելու վերը նշված հողամասի նկատմամբ համայնքային սեփականության իրավունքի պետական գրանցում: |