Հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասը, 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետը և հաշվի առնելով այն, որ Ջրվեժ համայնքում գործող «Ջրվեժի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենը 2024 թվականի մարտի 13-ին դիմել Է համայնքապետարան՝ դպրոցի համար անհրաժեշտ համակարգչային գույքի ձեռքբերման հարցում ֆինանսական աջակցություն ստանալու խնդրանքով, համայնքի ավագանին որոշում է.
1.Թույլատրել համայնքի ղեկավարին՝ իրականացնելու ծախսեր բյուջեի «Կապիտալ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին» հոդվածից «Ջրվեժի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ 3 200 000 (երեք միլիոն երկու հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամ գումարի չափով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից։ |