Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ և 62-րդ կետերի պահանջներով և հաշվի առնելով քաղաքացի Արման Կարապետի Թոփլաղալցյանի խնդրանքը, որոշում եմ.
1.Արման Կարապետի Թոփլաղալցյանին սեփականության իրավունքով պատկանող մարզ Կոտայք համայնք Ջրվեժ գյուղ Ձորաղբյուր 2-րդ այգետարածք 36-րդ թաղամաս թիվ 2 հասցեի՝ 07-042-0133-0002 կադաստրային համարի 504,0 քառ.մետր մակերեսով (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 16082024-07-0047), հողակտորը վերահասցեավորել և վերահասցեավորված անշարժ գույքին տրամադրել հասցե՝ համայնք Ջրվեժ, գյուղ Ձորաղբյուր, 133-րդ թաղամաս, թիվ 2:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Արման Կարապետի Թոփլաղալցյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: