Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է. 1.Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեից սուբվենցիա ստանալու նպատակով հաստատել ստորև նշված ծրագրերի բյուջետային ֆինանսավորման հայտերը՝
1) «Ջրվեժ համայնքում համայնքային ուսումնամշակութային զարգացման կենտրոնի կառուցում»,
2) «Ջրվեժ համայնքի Ջրվեժ և Զովք բնակավայրերի մանկապարտեզների կահավորում»,
3) «Ջրվեժ համայնքում ասֆալտապատման աշխատանքների իրականացում»,
4) «Ջրվեժ համայնքում լուսավորության համակարգի կառուցում»:
2. Սահմանել, որ վերոնշյալ ծրագրերի իրականացման և համայնքային ներդրում կատարելու համար համայնքի 2022 թվականի բյուջեով ֆինանսական միջոցներ նախատեսվում են հետևյալ չափերով՝
1) «Ջրվեժ համայնքում համայնքային ուսումնամշակութային զարգացման կենտրոնի կառուցում» ծրագրի համար՝ նախատեսված ծախսերի 65 տոկոսը,
2) «Ջրվեժ համայնքի Ջրվեժ և Զովք բնակավայրերի մանկապարտեզների կահավորում» ծրագրի համար՝ նախատեսված ծախսերի 65 տոկոսը,
3) «Ջրվեժ համայնքում ասֆալտապատման աշխատանքների իրականացում» ծրագրի համար՝ նախատեսված ծախսերի 65 տոկոսը,
4) «Ջրվեժ համայնքում լուսավորության համակարգի կառուցում» ծրագրի համար՝ նախատեսված ծախսերի 55 տոկոսը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |