| Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասով, համայնքի ավագանին որոշում է.  1.Հաստատել՝ 1)Ջրվեժ համայնքի 2019 թվականի բյուջեն` ա.եկամուտների գծով 303,175.0 հազար դրամ, բ.ծախսերի գծով 427,810.3 հազար դրամ,  գ.դեֆիցիտը (պակասուրդը)` 124,635.3  հազար դրամ: 2)Ջրվեժ համայնքի 2019 թվականի բյուջեի եկամուտները ըստ ձևավորման աղբյուրների, համաձայն հավելվածի հատված 1-ի: 3)Ջրվեժ համայնքի 2019 թվականի բյուջեից հատկացումները ըստ բյուջետային ծախսերի գործառական դասակարգման՝  համաձայն հավելվածի հատված 2-ի: 4)Ջրվեժ համայնքի 2019 թվականի բյուջեից հատկացումները ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման՝  համաձայն հավելվածի հատված 3-ի: 5)Ջրվեժ համայնքի 2019 թվականի բյուջեի դեֆիցիտը (պակասուրդը)` համաձայն հավելվածի հատված 4-ի: 6)Ջրվեժ համայնքի 2019 թվականի բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները՝   համաձայն հավելվածի հատված 5-ի: 7)Ջրվեժ համայնքի 2019 թվականի բյուջեի ծախսերը` ըստ բյուջետային ծախսերի գործառական և տնտեսագիտական դասակարգման` համաձայն հավելվածի հատված 6-ի: 2.Թույլատրել համայնքի ղեկավարին համայնքի բյուջեի կատարման ընթացքում կատարել վերաբաշխումներ, որոնց հանրագումարը չպետք է գերազանցի սույն որոշմամբ հաստատված չափաքանակների 15 %-ը: 3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:   |