Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ և 53-րդ կետերի պահանջներով և հաշվի առնելով քաղաքացի Արմինե Էդուարդի Հայրապետյանի խնդրանքը, որոշում եմ.
1․Արմինե Էդուարդի Հայրապետյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի Նորավան թաղամաս թիվ 1, 3 հասցեի բնակավայրերի խառը կառուցապատման հողակտորից բաժանված 471,0 քառ.մետր մակերեսով թիվ 1 առանձնացվող հատվածին տրամադրել հասցե՝ համայնք Ջրվեժ, գյուղ Ձորաղբյուր, Նորավան թաղամաս, թիվ 3, թիվ 2 առանձնացվող հատվածին՝ 472,0 քառ.մետր մակերեսով, տրամադրել հասցե՝ համայնք Ջրվեժ, գյուղ Ձորաղբյուր, Նորավան թաղամաս, թիվ 1:
2.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում՝ Արմինե Էդուարդի Հայրապետյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: