Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 37-րդ կետի պահանջով և հիմք ընդունելով Կոտայքի մարզպետարանի կողմից 2019 թվականի ապրիլի 10-ից մինչև ապրիլի 23-ն ընկած ժամանակահատվածում Ջրվեժ համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների նկատմամբ իրականացված իրավական և մասնագիտական հսկողության արդյունքների ամփոփման վերաբերյալ 2019 թվականի մայիսի ---ի թիվ -- արձանագրությունը, համայնքի ավագանին որոշում է.
1.Ընդունել ի գիտություն համայնքի ղեկավարի կողմից ներկայացված հաղորդումը՝ 2019 թվականի ապրիլի 10-ից մինչև ապրիլի 23-ն ընկած ժամանակահատվածում Կոտայքի մարզպետարանի կողմից համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների նկատմամբ իրականացված իրավական և մասնագիտական հսկողության արդյունքում կազմված արձանագրության վերաբերյալ:
2.Առաջարկել համայնքի ղեկավարին՝ ձեռնարկել համապատասխան միջոցներ համայնքում իրականացված իրավական և մասնագիտական հսկողության արդյունքների ամփոփման վերաբերյալ N -- արձանագրությամբ նշված թերությունները, խախտումները սահմանված ժամկետներում վերացնելու և շտկելու ուղղությամբ և վերջնական արդյունքների վերաբերյալ ներկայացնել տեղեկատվություն։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: