Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ հաստատված կարգով, որոշում եմ.
1.Քաղաքացի Վահիկ Արտուշի Հակոբյանին տալ երկհարկանի բնակելի տան կառուցման և պարսպապատման շինարարության թույլտվություն՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 190-րդ թաղամասի թիվ 30 հասցեի հողամասում։
2.Պարտավորեցնել Վահիկ Արտուշի Հակոբյանին՝ շինարարական աշխատանքներն սկսելուց առնվազն երեք օր առաջ, տեղեկացնել համայնքի ղեկավարին, համաձայն N 2-5 ձևի:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Վահիկ Արտուշի Հակոբյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: