Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի առաջին մասի 8-րդ կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման պահանջներով և հաշվի առնելով քաղաքացի Արծրուն Ալեքսանի Հակոբջանյանի խնդրանքը, համայնքի ավագանին որոշում է. Թույլատրել համայնքի ղեկավարին` քաղաքացի Արծրուն Ալեքսանի Հակոբջանյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղում գտնվող 07-057-0386-0002 կադաստրային համարի 1400,0 քառ.մետր մակերեսով գյուղատնտեսական նշանակության պտղատու այգուն կից, իր կողմից փաստացի օգտագործվող համայնքային սեփականություն հանդիսացող 07-057-0371-0020 կադաստրային համարի գյուղատնտեսական նշանակության վարելահողը 546,2 քառ.մետր մակերեսով, օտարել նրան ուղղակի վաճառքի ձևով, կադաստրային արժեքով՝ հողամասի ընդլայնման նպատակով: |