Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի 6-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ հաստատված կարգի 115-րդ և 124-րդ կետերով, որոշում եմ.
1.Թույլատրել Վազգեն Հակոբի Ղարադաղյանին՝ շարունակելու սեփականության իրավունքով իրեն պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 36-րդ փողոցի թիվ 33 հասցեի հողամասում 2021 թվականի հոկտեմբերի 07-ի թիվ 186 շինարարության թույլտվությամբ տրված երկհարկանի բնակելի տան կառուցման և պարսպապատման շինարարական աշխատանքները՝ համաձայն հաստատված նախագծային փաստաթղթերի և շինարարության թույլտվության ժամկետը երկարացնել մինչև 2025 թվականի մայիսի 24-ը:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Վազգեն Հակոբի Ղարադաղյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: