|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ջրվեժ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնք ՀՀ Կոտայքի մարզ, գ. Ջրվեժ, 010-684929, 060-535553, jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
08 մայիսի 2025 թվականի N 065-Ա |
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔԻ ՋՐՎԵԺ ԳՅՈՒՂԻ 17-ՐԴ ՓՈՂՈՑԻ 1-ԻՆ ՓԱԿՈՒՂՈՒ ԹԻՎ 5/2 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության 2024 թվականի հուլիսի 10-ի գրությունը, համայնքի ավագանին որոշում է. Տալ համաձայնություն Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 17-րդ փողոցի 1-ին փակուղու թիվ 5/2 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող, Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի թվին չդասվող 07–057-0357-0121 կադաստրային ծածկագրով 20,0 քառ.մետր մակերեսով էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների՝ էներգետիկայի հողամասը համաձայն Ջրվեժ համայնքի անվամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 16042025-07-0123 վկայականի, տրված 2025 թվականի ապրիլի 16-ին, կադաստրային արժեքով՝ 323 532 (երեք հարյուր քսաներեք հազար հինգ հարյուր երեսուներկու) Հայաստանի Հանրապետության դրամով, ուղղակի վաճառքի ձևով օտարելու «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը՝ տրանսֆորմատորային ենթակայան կառուցելու և հարակից տարածքներում առկա և կառուցման փուլում գտնվող բնակելի տների էլեկտրամատակարարումն ապահովելու նպատակով: |
Կողմ -12 ՍԱՆԹՐՈՍՅԱՆ ՆՈՐԱՅՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԳԱՍՊԱՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՀՈՒՍԻԿ ԵՐԻՑՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ ԿՈԲԱԼՅԱՆ ԳՐԻՇԱ ՀԱՍՈՅԱՆ ՔՅԱԼՈ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՄԵՏԱՔՍՅԱ ՄԱՐԿՈՍՅԱՆ ԳՈՌ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԿԱՐԻՆԵ ՄԵԼՔՈՒՄՅԱՆ ԳԱՅԱՆԵ ՊԱՊԱՆՅԱՆ ԱՐԹՈՒՐ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՀԱՅԿ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|