Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետով, Ջրվեժ համայնքի կարիքների համար գազատարի կառուցման աշխատանքների շահագործման ընդունելու նպատակով (գնման պայմանագիր՝ «ԿՄՋՀ-ԳՀԱՇՁԲ-24/21»), որոշում եմ.
1. Ստեղծել հանձնաժողով հետևյալ կազմով.
Վահե Սիրականյան- աշխատակազմի գլխավոր մասնագետ (նախագահ, գնումների պատասխանատու ստորաբաժանման ղեկավար),
Կարեն Խաչատրյան - Ջրվեժ համայնք Ձորաղբյուր գյուղի վարչական ղեկավար,
«Խոյանք» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության - Հեղինակային հսկողություն իրականացնող ներկայացուցիչ (համաձայնությամբ),
«ՏԵԽՆՈ ՇԻՆ» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության - Տեխնիկական հսկողություն իրականացնող ներկայացուցիչ (համաձայնությամբ),
Հայաստանի Հանրապետության - Վերահսկողություն իրականացնող քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ներկայացուցիչ (համաձայնությամբ),
Ազատ Ավետիսյան- «Նատալի Շին» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն (գլխավոր կապալառու):
2.Հանձնարարել հանձնաժողովին, ուսումնասիրելու և կազմելու ավարտված շինարարական օբյեկտի շահագործման ընդունման ակտը:
3.Ընդունող հանձնաժողովի աշխատանքները կազմակերպել Ջրվեժի համայնքապետարանի շենքում, հասցեն' համայնք Ջրվեժ, գյուղ Ջրվեժ, Մելքոնյան փողոց 76: