Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի առաջին մասի 8-րդ կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման պահանջներով և հաշվի առնելով քաղաքացի Գոռ Անդրանիկի Գրիգորյանի խնդրանքը, համայնքի ավագանին որոշում է. Թույլատրել համայնքի ղեկավարին` քաղաքացի Գոռ Անդրանիկի Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղում գտնվող 07-042-0341-0062 կադաստրային համարի 1000,0 քառ.մետր մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողին կից, իր կողմից փաստացի օգտագործվող համայնքային սեփականություն հանդիսացող 07-042-0341-0069 կադաստրային համարի գյուղատնտեսական նշանակության վարելահողը՝ 124,5 քառ.մետր մակերեսով, օտարել նրան ուղղակի վաճառքի ձևով, կադաստրային արժեքով՝ հողամասի ընդլայնման նպատակով: |