Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 34-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերով, «Համայնքային ծառայության մասին» օրենքի 26-րդ հոդվածի առաջին մասի բ) կետով, համայնքի ավագանին որոշում է. 1. Հաստատել Ջրվեժի համայնքապետարանի աշխատակազմում համայնքային ծառայության տվյալ պաշտոնի ենթախմբին համապատասխանող դասային աստիճանից բարձր դասային աստիճան ունենալու համար պաշտոնային դրույքաչափի նկատմամբ սահմանվող հավելավճարի կիրառման կարգը և չափերը՝ համաձայն թիվ 1 հավելվածի:
2.Հաստատել համայնքային ծառայության բնագավառում աշխատակազմի համայնքային ծառայողների Ջրվեժի համայնքապետարանի աշխատակազմում ունեցած երկար տարիների աշխատանքային ստաժի համար սահմանվող հավելավճարի կիրառման կարգը և դրանց չափերը՝ համաձայն թիվ 2 հավելվածի:
3.Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունվարի 1-ից:
|