Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 16-րդ հոդվածի պահանջով, համայնքի ավագանին որոշում է. 1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի ավագանու 2021 թվականի հուլիսի 7-ի թիվ 5՝ հերթական նիստի օրակարգը` 1)Համայնքի ղեկավարի հաղորդումը 2021 թվականի բյուջեի երկրորդ եռամսյակի կատարման մասին: 2)Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի հողային հաշվեկշռին համաձայնություն տալու մասին: 3)Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 25-ի N 93-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին: 4)«Ջրվեժի համայնքային տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով գույք ամրացնելու մասին: 5)Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 25-ի N 83-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին: 6)Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերից ուղղակի վաճառքի ձևով օտարելու թույլտվություն տալու մասին: 7)Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերից ուղղակի վաճառքի ձևով օտարելու թույլտվություն տալու մասին:
8)Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի գլխավոր հատակագծում փոփոխություն կատարելու մասին: 9) Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին:
10)Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերից ուղղակի վաճառքի ձևով օտարելու թույլտվություն տալու մասին:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |