Այսօր: Երեքշաբթի, 13 Մայիսի 2025թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 119
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 067-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ջրվեժ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, գ. Ջրվեժ, 010-684929, 060-535553, jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

08 մայիսի 2025 թվականի N 067-Ա

ՀՈՂԱՄԱՍԸ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի թիվ 698-Ն և 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշումների պահանջներով, հիմք ընդունելով անհատ ձեռնարկատեր Դավիթ Մովսեսյանի կողմից 2024 թվականի նոյեմբերի 28-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հողամասի հատակագիծը և հաշվի առնելով այն, որ Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 07-042-0035-0002 կադաստրային ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման 506,6 քառ.մետր մակերեսով հողամասի ու վրան կառուցված 179,0 քառ.մետր արտաքին մակերեսով հարթակի  նկատմամբ գոյություն չունի որևէ իրավունք հաստատող փաստաթուղթ և հիմք ընդունելով նշված համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում ինքնակամ կառույց իրականացրած անձի՝ Գոռ Արաիկի Ավետիսյանի խնդրանքը, համայնքի ավագանին որոշում է.

 

1.Ճանաչել համայնքային սեփականության իրավունքը Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 07-042-0035-0002 կադաստրային ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման 506,6 քառ.մետր մակերեսով հողամասի ու վրան կառուցված 179,0 քառ.մետր արտաքին մակերեսով հարթակի  նկատմամբ:

2.Առաջարկել համայնքի ղեկավարին՝ օրենքով սահմանված կարգով կատարելու վերը նշված անշարժ գույքի նկատմամբ համայնքային սեփականության իրավունքի պետական գրանցում:

3.Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 07-042-0035-0002 կադաստրային ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման 506,6 քառ.մետր մակերեսով հողամասի ու վրան կառուցված 179,0 քառ.մետր արտաքին մակերեսով հարթակի  նկատմամբ համայնքային սեփականության իրավունքի պետական գրացում կատարելուց հետո թույլատրել համայնքի ղեկավարին` քաղաքացի Գոռ Արաիկի Ավետիսյանի կողմից փաստացի տիրապետվող և օգտագործվող համայնքային սեփականություն հանդիսացող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 07-042-0035-0002 կադաստրային ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման 506,6 քառ.մետր մակերեսով հողամասը ու վրան կառուցված 179,0 քառ.մետր արտաքին մակերեսով հարթակն ուղղակի վաճառքի ձևով, որպես տվյալ կառույցն իրականացրած անձ, գնման նախապատվության իրավունքով օտարել Գոռ Արաիկի Ավետիսյանին, ընդ որում՝ հողամասի կադաստրային արժեքը կազմում է  2 250 216 (երկու միլիոն երկու հարյուր հիսուն հազար երկու հարյուր տասնվեց), իսկ հարթակի վաճառքի արժեքը՝ 704 902 (յոթ հարյուր չորս հազար ինը հարյուր երկու) Հայաստանի Հանրապետության դրամ:


Կողմ -12

ՍԱՆԹՐՈՍՅԱՆ ՆՈՐԱՅՐ

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԳԱՍՊԱՐ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՀՈՒՍԻԿ

ԵՐԻՑՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ

ԿՈԲԱԼՅԱՆ ԳՐԻՇԱ

ՀԱՍՈՅԱՆ ՔՅԱԼՈ

ՄԱՐԳԱՐՅԱՆ ՄԵՏԱՔՍՅԱ

ՄԱՐԿՈՍՅԱՆ ԳՈՌ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԿԱՐԻՆԵ

ՄԵԼՔՈՒՄՅԱՆ ԳԱՅԱՆԵ

ՊԱՊԱՆՅԱՆ ԱՐԹՈՒՐ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ՀԱՅԿ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                       
ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner