Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ և 34-րդ հոդվածի 1-ին մասերով և հիմք ընդունելով «Նվազագույն աշխատավարձի մասին» օրենքի 1-ին հոդվածը, համայնքի ավագանին որոշում է.
1.Համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժի համայնքապետարանի աշխատակազմի 2020 թվականի կառուցվածքը, աշխատակիցների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» N 81-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.
1)որոշմամբ հաստատված N 2 հավելվածի 26-րդ, 27-րդ տողերում «80000» թիվը փոխարինել «90000» թվով, ԸՆԴԱՄԵՆԸ տողում «5410000» թիվը փոխարինել «5430000» թվով և «5562500» թիվը փոխարինել «5582500» թվով:
2.Սույն որոշումը տարածվում է 2020 թվականի հունվարի 8-ից հետո ծագած հարաբերությունների վրա: