Այսօր: Հինգշաբթի, 30 Հունվարի 2025թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 46
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



23 հունվարի 2025 թ.

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ԳՈՒՅՔԻ ՎԵՐԱՀԱՍՑԵԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել քաղաքացի Թաթուլ Հմայակի Մկրտչյանի (ծնված՝ 1969 թվականի օգոստոսի 30-ին) Ջրվեժի համայնքապետարանին հասցեագրված դիմումը, որով ցանկություն է հայտնել օրինականացնել սեփականության իրավունքով իրեն պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 2-րդ փողոց  թիվ 19 հասցեի բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված շինությունները (հիմք՝ անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 435584 վկայական, տրված 2002 թվականի հոկտեմբերի 7-ին, անհատ ձեռնարկատեր Արփինե Սուքիասյանի կողմից 2024 թվականի սեպտեմբերի 26-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագիծը, ինքնակամ կառույցը Կադաստրի կոմիտեում հաշվառված լինելու փաստը հավաստող ծածկագիր՝ 2024JKXRMT, մուտքագրված 2024 թվականի հոկտեմբերի 4-ին):

Համաձայն համայնքի կադաստրային քարտեզի և անհատ ձեռնարկատեր Արփինե Սուքիասյանի կողմից  կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագծի պարզվել է, որ սեփականության իրավունքով Թաթուլ Հմայակի Մկրտչյանին պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 2-րդ փողոց թիվ 19 հասցեի բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասում 2017 թվականին ինքնակամ կառուցվել է թիվ 1 բնակելի տունը՝ ընդհանուր 77,0 քառ․մետր, թիվ 3 պարիսպը՝ 0,7 քառ.մետր  արտաքին մակերեսներով, ինչպես նաև բնակելի տան առաջին հարկում առկա են՝ ինքնակամ բացված թվով հինգ դռներ և երկու պատուհաններ, բնակելի տան 2-րդ հարկում առկա են ինքնակամ բացված թվով մեկ դուռ և յոթ ինքնակամ բացված պատուհաններ։

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ և 62-րդ կետերի, 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման 4-րդ կետի, նույն որոշմամբ հաստատված կարգի 8.1-ին, 10-րդ, 11-րդ, 13-րդ և 18-րդ կետերի պահանջներով և հաշվի առնելով այն, որ Թաթուլ Հմայակի Մկրտչյանին  սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 2-րդ փողոց  թիվ 19 հասցեի բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված շինությունների, ինչպես նաև բնակելի տան առաջին հարկում ինքնակամ բացված թվով հինգ դռների և երկու պատուհանների, բնակելի տան 2-րդ հարկում ինքնակամ բացված թվով մեկ դռան և յոթ ինքնակամ բացված պատուհանների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, ինքնակամ շինություններըը կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.

1.Թաթուլ Հմայակի Մկրտչյանին սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 2-րդ փողոց թիվ 19 հասցեի գույքը վերահասցեավորել՝ համայնք Ջրվեժ, գյուղ Ջրվեժ, Հ․ Մելքոնյան փողոց, 2-րդ փակուղի, թիվ 38: 

2.Թաթուլ Հմայակի Մկրտչյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի գյուղ Ջրվեժ  Հ․ Մելքոնյան փողոցի 2-րդ փակուղու թիվ 38 հասցեի բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում 2017 թվականին ինքնակամ կառուցված թիվ 1 բնակելի տունը՝ ընդհանուր 77,0 քառ․մետր, թիվ 3 պարիսպը՝ 0,7 քառ.մետր արտաքին մակերեսներով, ինչպես նաև բնակելի տան առաջին հարկում ինքնակամ բացված թվով հինգ դռները և երկու պատուհանները, բնակելի տան 2-րդ հարկում ինքնակամ բացված թվով մեկ դուռը և յոթ ինքնակամ բացված պատուհանները, համարել օրինական: 

3.Սահմանել, որ հողամասի սեփականատերը.

1)սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում Ջրվեժ համայնքի բյուջեի N  900105228218 հաշվին պետք է վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաշվարկված 296 299 (երկու հարյուր ինսունվեց հազար երկու հարյուր իննսունինը) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը.

2)իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը։

4.Սահմանել, որ սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում նշված ինքնակամ կառույցները ենթակա չեն պետական գրանցման, իսկ սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։

5.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Հայկ Վարդանյանի վրա:

6.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Արմինե Պետրոյսանը։

7.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Թաթուլ Հմայակի Մկրտչյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Հայկ Վարդանյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner