|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ջրվեժ ՀԱՄԱՅՆՔ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնք ՀՀ Կոտայքի մարզ, գ. Ջրվեժ, 010-684929, 060-535553, jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com |
ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ |
22 օգոստոսի 2024 թվականի N 09 |
ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԲԱԶՄԱՖՈՒՆԿՑԻՈՆԱԼ ՀԱՄԱԼԻՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ /ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼ/ |
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ համաձայն, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ (ՀՀ կառավարության 28 դեկտեմբերի 2023 թվականի N 2343-Նորոշման խմբագրությամբ) սահմանված կարգով 2024թ-ի սեպտեմբերի 24-ին ժամը 11:30-ին ՀՀ Կոտայքի մարզի Ջրվեժի համայնքապետարանում (հասցեն՝ գ. Ջրվեժ, Մելքոնյան փողոց76) տեղի կունենան «Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 17-րդ փողոցի թիվ 6/1 հասցեի հողամասում բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցում» նախատեսվող գործունեության վերաբերյալ 1-ին հանրային լսումները: Որպես նախաձեռնող հանդես է գալիս «ԷԼԻՏԱՐ ՇԻՆ» ՍՊ ընկերությունը, հասցե՝ ք.Երևան, Դավթաշեն 2 թղմ., 34 շենք, բն. 52: Նախատեսվող գործունեության նպատակն է վերը նշված հասցեի հողամասի նպատակային նշանակության իրացմամբ բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցումը: Գործունեությունը նախատեսվում է իրականացնել Ջրվեժ համայնքի Ջրվեժ բնակավայրի վարչական տարածքում: Շահագրգիռ հանրությունը առաջարկություններ, դիտողություններ և կարծիքներ կարող է ներկայացնել հանրային լսման ընթացքում, ինչպես նաև գրավոր կամ էլեկտրոնային եղանակով՝ սույն հայտարարության հրապարակումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում: Հանրային լսման համար լիազորված անձի տվյալներն են. Սոնա Հովհաննիսյան, Ջրվեժի համայնքապետարանի ֆինանսական բաժնի պետ, Էլ-փոստ. sona.hovhannisyan.95@mail.ru, Հեռ. 055735553: |
|
|
- Կարծիքներ (մեկնաբանություններ)
|