Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետի պահանջներով, որոշում եմ՝
1.Թույլատրել «Նազան 1» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը, տնօրեն՝ Նարինե Ալավերդյան, 2025 թվականին Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղում (անշարժ գույքի կադաստրային ծածկագիր՝ 07-042-0385-0002) զբաղվելու հանրային սննդի կազմակերպմամբ և իրացմամբ:
2.Հանձնարարել ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնին՝ հաստատված թույլտվությունները հայտատուին տրամադրել տեղական տուրքի վճարումը կատարելուց հետո՝ 3-օրյա ժամկետում։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ տնտեսվարող սուբյեկտին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։