Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ հաստատված կարգով, որոշում եմ․
1.«Հայաստանի Էլեկտրական Ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը տալ L=375 գծմ 0,4 ԿՎՏ երկարությամբ մալուխագծի կառուցման շինարարության թույլտվություն՝ համաձայն հաստատված նախագծային փաստաթղթերի, դեպի Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 3-րդ թաղամասի թիվ 1 հասցեի՝ Արթուր Գառնիկի Հակոբյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասի էլեկտրամատակարարումն ապահովելու նպատակով:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ «Հայաստանի Էլեկտրական Ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: