Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ և 34-րդ հոդվածի 1-ին մասերի պահանջներով, համայնքի ավագանին որոշում է. 1.Համայնքի ավագանու 2023 թվականի հունիսի 12-ի «Համայնքային սեփականություն հանդիսացող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի Անտառային փողոցի թիվ 2 հասցեում գտնվող գույքն օտարելու մասին» N 82-Ա որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) որոշման առաջին կետում «748 799 (յոթ հարյուր քառասունութ հազար յոթ հարյուր իննսունինը)» բառերը փոխարինել «1 152 127 (մեկ միլիոն մեկ հարյուր հիսուներկու հազար մեկ հարյուր քսանյոթ)» բառերով, «151 929 (մեկ հարյուր հիսունմեկ հազար ինը հարյուր քսանինը)» բառերը փոխարինել «178 703 (մեկ հարյուր յոթանասունութ հազար յոթ հարյուր երեք)» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։ |