Այսօր: Շաբաթ, 5 Հոկտեմբերի 2024թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 18
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



03 հուլիսի 2024 թ.

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՎԵՐԱՀԱՍՑԵԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել քաղաքացիներ Սարգիս Գևորգի Հեքիմյանի (ծնված՝ 1974 թվականի հուլիսի 21-ին) և Լուսինե Ռաֆաելի Գևորգյանի (ծնված՝ 1986 թվականի սեպտեմբերի 15-ին) Ջրվեժի համայնքապետարանին հասցեագրված դիմումը, որով ցանկություն են հայտնել օրինականացնել ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով իրենց պատկանող Կոտայքի մարզի Ձորաղբյուր-1 զանգվածի 3-րդ թաղամասի թիվ 12, 13 հասցեի բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված շինությունները (հիմք՝ անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 2710840 վկայական, տրված 2010 թվականի հուլիսի 7-ին, անհատ ձեռնարկատեր Արմեն Դավթյանի կողմից 2024 թվականի մարտի 18-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագիծը, ինքնակամ կառույցը Կադաստրի կոմիտեում հաշվառված լինելու փաստը հավաստող ծածկագիր՝ 2024FZZJLX, մուտքագրված 2024 թվականի մարտի 19-ին):

Համաձայն համայնքի կադաստրային քարտեզի և անհատ ձեռնարկատեր Արմեն Դավթյանի կողմից կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագծի պարզվել է, որ Սարգիս Գևորգի Հեքիմյանին և Լուսինե Ռաֆաելի Գևորգյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Ձորաղբյուր-1 զանգվածի 3-րդ թաղամասի թիվ 12, 13 հասցեի բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասում 2011 թվականին ինքնակամ կառուցվել է թիվ 1 բնակելի տունը` ընդհանուր 550,89 քառ.մետր և թիվ 2, 3, 4 պարիսպները՝ ընդհանուր 13,06 քառ․մետր արտաքին մակերեսներով:

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ և 62-րդ կետերի, 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման 4-րդ կետի, նույն որոշմամբ հաստատված կարգի 10, 11, 13-րդ կետերի պահանջներով և հաշվի առնելով այն, որ Սարգիս Գևորգի Հեքիմյանին և Լուսինե Ռաֆաելի Գևորգյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Ձորաղբյուր-1 զանգվածի 3-րդ թաղամասի թիվ 12, 13 հասցեի բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված շինությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, ինքնակամ շինությունները կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.

1.Սարգիս Գևորգի Հեքիմյանին և Լուսինե Ռաֆաելի Գևորգյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Ձորաղբյուր-1 զանգվածի 3-րդ թաղամասի թիվ 12, 13 հասցեի գույքը վերահասցեավորել՝ համայնք Ջրվեժ, գյուղ Ձորաղբյուր, 156-րդ թաղամաս, թիվ 12: 

2.Սարգիս Գևորգի Հեքիմյանին և Լուսինե Ռաֆաելի Գևորգյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 156-րդ թաղամասի թիվ 12 հասցեի բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասում 2011 թվականին ինքնակամ կառուցված թիվ 1 բնակելի տունը` ընդհանուր 550,89 քառ.մետր և թիվ 2, 3, 4 պարիսպները՝ ընդհանուր 13,06 քառ․մետր արտաքին մակերեսներով, համարել օրինական: 

3.Սահմանել, որ հողամասի սեփականատերերը.

1)սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում Ջրվեժ համայնքի բյուջեի N 900105221213 հաշվին պետք է վճարեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաշվարկված 1 100 133 (մեկ միլիոն մեկ հարյուր հազար մեկ հարյուր երեսուներեք) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը.

2)իրենց միջոցների հաշվին պետք է վճարեն կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը։

4.Սահմանել, որ սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում նշված ինքնակամ կառույցները ենթակա չեն պետական գրանցման, իսկ սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։

5.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել աշխատակազմի գլխավոր մասնագետ Վահե Սիրականյանի վրա:

6.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Սուսաննա Թադևոսյանը։

7.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Սարգիս Գևորգի Հեքիմյանին և Լուսինե Ռաֆաելի Գևորգյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Վահե Սիրականյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner