Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի, 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներով, հաշվի առնելով այն, որ խաթարվել է Ջրվեժ համայնքը սպասարկող երկու խորքային պոմպերի աշխատանքը, վնասվել է Ողջաբերդի ջրհան կայանի հոսանքի տրասնֆորմատորը, թալանվել են էլեկտրական պաշտպանիչ վահանակները և հիմք ընդունելով «Կոտայք» ջրօգտագործողների ընկերության տնօրինության 2023 թվականի ապրիլի 12-ի թիվ ԳՀ 1-04/111 գրությամբ ներկայացված խնդրանքը՝ երկու խորքային պոմպերի վերանորոգման, ջրհան կայանի էլեկտրական պաշտպանիչ վահանակների ձեռքբերման և տեղադրման, տրանսֆորմատորի վերանորոգման նպատակով ֆինանսական աջակցություն ստանալու մասին, համայնքի ավագանին որոշում է. 1.Թույլատրել համայնքի ղեկավարին՝ իրականացնելու ծախսեր բյուջեի «Ընթացիկ և կապիտալ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին» հոդվածից և «Կոտայք» ջրօգտագործողների ընկերությանը հատկացնել 3 700 000 (երեք միլիոն յոթ հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամ գումար՝ Ջրվեժ համայնքն սպասարկող երկու խորքային պոմպերի վերանորոգման, ջրհան կայանի էլեկտրական պաշտպանիչ վահանակների ձեռքբերման և տեղադրման, տրանսֆորմատորի վերանորոգման աշխատանքների իրականացման համար:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից։ |