Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Ձորաղբյուր գյուղի բնակիչ Մանյա Գառնիկի Ղանդևոսյանի (ծնված 1965 թվականի սեպտեմբերի 28-ին) դիմումը՝ Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի Անտառային փողոցի թիվ 2/1 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 07-042-0369-0028-001-001 կադաստրային համարի բնակարանը՝ (նախկին հանրակացարանի շենք)՝ 122,03 քառ.մետր մակերեսով (արտաքին մակերեսը՝ 134,6 քառ.մետր) իրեն օտարելու խնդրանքով (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 29122020-07-0152 վկայական, տրված 2020 թվականի դեկտեմբերի 29-ին, անհատ ձեռնարկատեր Վալերիկ Գալստյանի կողմից 2020 թվականի օգոստոսի 7-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագիծը):
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 34.2 և 35-րդ կետերով, հիմք ընդունելով համայնքի ավագանու 2023 թվականի հուլիսի 11-ի թիվ 94-Ա և 2023 թվականի սեպտեմբերի 12-ի թիվ 112-Ա որոշումները և հաշվի առնելով Մանյա Գառնիկի Ղանդևոսյանի խնդրանքը, որոշում եմ.
1. Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի Անտառային փողոցի թիվ 2/1 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող բնակարանը (նախկին հանրակացարանի շենք)՝ 122,03 քառ.մետր մակերեսով (արտաքին մակերեսը՝ 134,6 քառ.մետր) օտարել՝ նախապատվություն տալով կառույցն իրականացրած Մանյա Գառնիկի Ղանդևոսյանին, ընդ որում՝ մինչև 2001 թվականը կառուցված 93,83 քառ.մետր արտաքին մակերեսով բնակարանը տրամադրել անհատույց, իսկ 2001 թվականից հետո կառուցված 40,77 քառ.մետր մակերեսով բնակարանը 283 270 (երկու հարյուր ութսուներեք հազար երկու հարյուր յոթանասուն) Հայաստանի Հանրապետության դրամով:
2.Հանձնարարել աշխատակազմի առաջատար մասնագետ Գրիգոր Սերոբյանին՝ ինքնակամ կառույցն իրականացրած անձի կողմից սույն որոշման 1-ին կետում նշված գումարի վճարումից հետո 10-օրյա ժամկետում գնորդի հետ կնքելու անշարժ գույքի օտարման պայմանագիր:
3.Ընդունել ի գիտություն, որ գույքի օտարման պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքները պետական գրանցման` անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում:
4.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել աշխատակազմի գլխավոր մասնագետ Վահե Սիրականյանի վրա:
5.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Սուսաննա Թադևոսյանը:
6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Մանյա Գառնիկի Ղանդևոսյանին որոշման ընթացքի մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: