Այսօր: Շաբաթ, 10 Մայիսի 2025թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 60
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



06 մայիսի 2025 թ.

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՎԵՐԱՀԱՍՑԵԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել քաղաքացի Ստեփան Վաղարշակի Ավագյանի (ծնված՝ 1980 թվականի մարտի 10-ին) դիմումը, որով ցանկություն է հայտնել օրինականացնել սեփականության իրավունքով իրեն պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 2-րդ այգեգործական զանգվածի 50-րդ տեղամասի թիվ 3 հասցեի բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված շինությունները (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 15082024-07-0115 վկայականը, տրված 2024 թվականի օգոստոսի 15-ին, անհատ ձեռնարկատեր Նարեկ Մելիքսեթյանի կողմից 2024 թվականի դեկտեմբերի 24-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագիծը, ինքնակամ կառույցը Կադաստրի կոմիտեում հաշվառված լինելու փաստը հավաստող ծածկագիր՝ 20244QYUPZ, մուտքագրված 2024 թվականի դեկտեմբերի 25-ին):

Համաձայն համայնքի կադաստրային քարտեզի և անհատ ձեռնարկատեր Նարեկ Մելիքսեթյանի կողմից կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագծի պարզվել է, որ Ստեփան Վաղարշակի Ավագյանին սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 2-րդ այգեգործական զանգվածի 50-րդ տեղամասի թիվ 3 հասցեի բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասում 1987 թվականին ինքնակամ կառուցվել է թիվ 1 բնակելի տունը՝ ընդհանուր 189,6 քառ․ մետր արտաքին մակերեսով:

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ և 62-րդ կետերի, 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 10-րդ, 11-րդ և 22.1-ին կետերի պահանջներով և հաշվի առնելով այն, որ Ստեփան Վաղարշակի Ավագյանին սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 2-րդ այգեգործական զանգվածի 50-րդ տեղամասի թիվ 3 հասցեի բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված բնակելի տան պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, ինքնակամ շինությունը կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.

1.Ստեփան Վաղարշակի Ավագյանին սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 2-րդ այգեգործական զանգվածի 50-րդ տեղամասի թիվ 3 հասցեի բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասին տրամադրել հասցե՝ համայնք Ջրվեժ, գյուղ Ձորաղբյուր, 115-րդ թաղամաս, թիվ 3։

2.Ստեփան Վաղարշակի Ավագյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 115-րդ թաղամասի թիվ 3 հասցեի բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում 1987 թվականներին ինքնակամ կառուցված թիվ 1 բնակելի տունը՝ ընդհանուր 189,6 քառ․ մետր արտաքին մակերեսով, համարել օրինական։

3.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել աշխատակազմի գլխավոր մասնագետ Վահե Սիրականյանի վրա:

4.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Արմինե Պետրոսյանը։

5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Ստեփան Վաղարշակի Ավագյանին  որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Վահե Սիրականյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner