Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել քաղաքացիներ Արթուր Էդուարդի Մակարյանի (ծնված՝ 1976 թվականի մայիսի 3-ին) և Զարուհի Վազգենի Քամալյանի (ծնված՝ 1975 թվականի դեկտեմբերի 7-ին) Ջրվեժի համայնքապետարանին հասցեագրված դիմումը, որով ցանկություն են հայտնել օրինականացնելու իրենց ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի 8-րդ թաղամասի թիվ 11 հասցեի բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված շինությունները (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 29092015-07-0008 վկայական, տրված 2015 թվականի սեպտեմբերի 29-ին, «ԳԵՈԳԼՈԲԱԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2024 թվականի հոկտեմբերի 18-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագիծը, ինքնակամ կառույցը Կադաստրի կոմիտեում հաշվառված լինելու փաստը հավաստող ծածկագիր՝ 2024R4DDAZ, մուտքագրված 2024 թվականի հոկտեմբերի 22-ին):
Համաձայն համայնքի կադաստրային քարտեզի և «ԳԵՈԳԼՈԲԱԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագծի պարզվել է, որ Արթուր Էդուարդի Մակարյանին և Զարուհի Վազգենի Քամալյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի 8-րդ թաղամասի թիվ 11 հասցեի բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում 2017 թվականին ինքնակամ կառուցվել է թիվ 1 բնակելի տունը՝ ընդհանուր 34,83 քառ․մետր արտաքին մակերեսով, ինչպես նաև առկա են ինքնակամ բացված երեք պատուհան և երկու դուռ:
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ և 62-րդ կետերի, 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման 4-րդ կետի, նույն որոշմամբ հաստատված կարգի 8.1, 10, 11, 13, 18-րդ կետերի պահանջներով և հաշվի առնելով այն, որ Արթուր Էդուարդի Մակարյանին և Զարուհի Վազգենի Քամալյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի 8-րդ թաղամասի թիվ 11 հասցեի բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված բնակելի տան, ինքնակամ բացված դռների և պատուհանների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, ինքնակամ շինությունը կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.
1.Արթուր Էդուարդի Մակարյանին և Զարուհի Վազգենի Քամալյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի 8-րդ թաղամասի թիվ 11 հասցեի գույքը վերահասցեավորել՝ համայնք Ջրվեժ, գյուղ Ջրվեժ, 1-ին այգեգործական զանգված, 8-րդ թաղամաս, թիվ 11:
2.Արթուր Էդուարդի Մակարյանին և Զարուհի Վազգենի Քամալյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 1-ին այգեգործական զանգվածի 8-րդ թաղամասի թիվ 11 հասցեի բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում 2017 թվականին ինքնակամ կառուցված թիվ 1 բնակելի տունը՝ ընդհանուր 34,83 քառ․մետր արտաքին մակերեսով, ինչպես նաև ինքնակամ բացված երեք պատուհանները և երկու դռները, համարել օրինական:
3.Սահմանել, որ հողամասի սեփականատերերը.
1)սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում Ջրվեժ համայնքի բյուջեի N 900105228218 հաշվին պետք է վճարեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաշվարկված 108 537 (մեկ հարյուր ութ հազար հինգ հարյուր երեսունյոթ) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը.
2)իրենց միջոցների հաշվին պետք է վճարեն կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը։
4.Սահմանել, որ սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում նշված ինքնակամ կառույցը ենթակա չէ պետական գրանցման, իսկ սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։
5.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Հայկ Վարդանյանի վրա:
6.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Արմինե Պետրոյսանը։
7.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Արթուր Էդուարդի Մակարյանին և Զարուհի Վազգենի Քամալյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: