Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 42-րդ կետի, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 11-րդ և 16-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի թիվ 2343-Ն որոշման հավելվածի 28-րդ կետի պահանջներով և հաշվի առնելով այն, որ առաջին հանրային լսմանը բանավոր կամ գրավոր դիտողություններ կամ առաջարկություններ չեն ներկայացվել, համայնքի ավագանին որոշում է․ 1․ Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 49-րդ փողոցի թիվ 65 հողամասում «Սմարթ Սիթի-3» բնակելի թաղամասի կառուցման նախատեսվող գործունեության իրականացմանը տրամադրել նախնական համաձայնություն։
2․ Առաջարկել համայնքի ղեկավարին՝ սույն որոշումը, հանրային լսման արձանագրությունն ու տեսագրությունը օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում տրամադրել լիազոր մարմնին և նախաձեռնողին։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից։ |