Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 48-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով համայնքի ավագանու 2019 թվականի հունվարի 15-ի թիվ 4-Ն որոշմամբ հաստատված չափորոշիչները, Ջրվեժ համայնքի սոցիալական խնդիրների ուսումնասիրման հանձնաժողովի եզրակացությունը Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի Ազատության փողոցի 14 նրբանցքի թիվ 1 տան բնակիչ՝ Առաքել Վարազդատի Մելիքսեթյանի ընտանիքի վերաբերյալ, այն է՝ ներկայումս ընտանիքը երկու անձ է, ինքն ունի առողջական խնդիրներ, 3-րդ կարգի հաշմանդամության թոշակառու է, մայը՝ Անահիտ Երվանդի Հովհաննիսյանը, ծնված՝ 1951 թվականին, կենսաթոշակառու է, ունի առողջական խնդիրներ և ընտանիքի սոցիալական վիճակից ելնելով Առաքել Վարազդատի Մելիքսեթյանը դիմել է համայնքապետարան՝ ֆինանսական օգնություն ստանալու խնդրանքով, որոշում եմ.
1.Հանձնարարել ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ՝ Սոնա Հովհաննիսյանին՝ Առաքել Վարազդատի Մելիքսեթյանի ընտանիքին ցույց տալ դրամական օգնություն՝ 30 000 (երեսուն հազար) դրամ գումարի չափով:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Առաքել Վարազդատի Մելիքսեթյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: