Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի 6-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ հաստատված կարգի 124-րդ կետով, որոշում եմ.
1.Թույլատրել Մինաս Արիստակեսի Անդրեասյանին՝ շարունակելու սեփականության իրավունքով իրեն պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի Բեսթլենդ թաղամասի թիվ 4 հասցեի տնամերձ հողամասում 2022 թվականի նոյեմբերի 08-ի թիվ 302 շինարարության թույլտվությամբ տրված թվով երեք բլոկացված մենատների կառուցման շինարարական աշխատանքները՝ համաձայն հաստատված նախագծի և թույլտվության ժամկետը երկարացնել մինչև 2025 թվականի ապրիլի 12-ը:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Մինաս Արիստակեսի Անդրեասյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: