Հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասը, 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետը և հաշվի առնելով այն, որ Ջրվեժ համայնքում գործող «Ձորաղբյուրի Վահունի Կարապետյանի անվան միջնակարգ դպրոց» և «Ջրվեժի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենները դիմել են համայնքապետարան՝ դպրոցներում առկա խնդիրների լուծման նպատակով ֆինանսական աջակցություն ստանալու խնդրանքով, համայնքի ավագանին որոշում է․ 1.Թույլատրել համայնքի ղեկավարին՝ իրականացնելու ծախսեր բյուջեի «Ընթացիկ և կապիտալ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին» հոդվածից․
1)«Ձորաղբյուրի Վահունի Կարապետյանի անվան միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ 8 542 560 (ութ միլիոն հինգ հարյուր քառասուներկու հազար հինգ հարյուր վաթսուն) Հայաստանի Հանրապետության դրամ գումարի չափով՝ դպրոցի դահլիճի կապիտալ վերանորոգման աշխատանքների իրականացման համար:
2)«Ջրվեժի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ 2 400 000 (երկու միլիոն չորս հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամ գումարի չափով՝ էլեկտրոնային երկու գրատախտակ ձեռք բերելու համար:
2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից։ |