Այսօր: Չորեքշաբթի, 5 Փետրվարի 2025թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 97
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



31 հունվարի 2025 թ.

ՇԻՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ջրվեժի համայնքապետարան է դիմել Արտաշես Ռաֆայելի Բարսեղյանը՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 159-րդ թաղամասի թիվ 2 հասցեի, 07-042-0159-0002 կադաստրային համարի բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում առկա թիվ 1՝ 201,23 քառ.մետր մակերեսով այգետնակի գործառնական նշանակությունը բնակելի նշանակության շինության՝ բնակելի տան փոխադրելու համար (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 25072017-07-0040 վկայական, տրված 2017 թվականի հուլիսի 25-ին):

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի N 88 որոշմամբ հաստատված կարգի պահանջով, որոշում եմ.

1. Սեփականության իրավունքով Արտաշես Ռաֆայելի Բարսեղյանին պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 159-րդ թաղամասի թիվ 2 հասցեի՝ 07-042-0159-0002 կադաստրային համարի բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում առկա թիվ 1՝ 201,23  քառ.մետր մակերեսով այգետնակի գործառնական նշանակությունը, առանց ճարտարապետահատակագծային առաջադրանքի և նախագծային փոփոխությունների սահմանել որպես բնակելի նպատակային նշանակության շինության՝ բնակելի տան:

2.Պարտավորեցնել Արտաշես Ռաֆայելի Բարսեղյանին` որոշումից բխող իրավունքները գրանցել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի՝ անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում:

3.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել աշխատակազմի գլխավոր մասնագետ՝ Հուսիկ Գրիգորյանի վրա:

4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Արտաշես Ռաֆայելի Բարսեղյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Հուսիկ Գրիգորյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner