Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի առաջին մասի պահանջով և հաշվի առնելով քաղաքացի Արսեն Լյովայի Վարտիկյանի խնդրանքը, որոշում եմ.
1. Կողմերի համաձայնությամբ լուծել համայնքի ղեկավար Ռոբերտ Վիգենի Պետրոսյանի և քաղաքացի Արսեն Լյովայի Վարտիկյանի միջև 2013 թվականի ապրիլի 30-ին կնքված անշարժ գույքի վարձակալության պայմանագիրը՝ Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 1-ին փողոցի թիվ 1/85 հասցեում գտնվող գույքի նկատմամբ:
2.Դիմել Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում` Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 1-ին փողոցի թիվ 1/85 հասցեում գտնվող գույքի նկատմամբ վարձակալության պայմանագրի դադարեցման համար: