Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել քաղաքացիներ Արմեն Սարգսի Չարխչյանի (ծնված՝ 1971 թվականի մարտի 27-ին) և Անահիտ Վալերիի Մնացականյանի (ծնված՝ 1971 թվականի փետրվարի 09-ին) Ջրվեժի համայնքապետարանին հասցեագրված դիմումը, որով ցանկություն են հայտնել օրինականացնել ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով իրենց պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժի այգեգործական զանգվածի թիվ 13 հասցեի բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված շինությունները (հիմք՝ անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 2812617 վկայական, տրված 2011 թվականի ապրիլի 04-ին, անհատ ձեռնարկատեր Հայկ Ալեքսանի Ավագյանի կողմից 2024 թվականի հուլիսի 18-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագիծը, ինքնակամ կառույցը Կադաստրի կոմիտեում հաշվառված լինելու փաստը հավաստող ծածկագիր՝ 2024M2F62H, մուտքագրված 2024 թվականի հուլիսի 18-ին):
Համաձայն համայնքի կադաստրային քարտեզի և անհատ ձեռնարկատեր Հայկ Ալեքսանի Ավագյանի կողմից կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագծի պարզվել է, որ Արմեն Սարգսի Չարխչյանին և Անահիտ Վալերիի Մնացականյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժի այգեգործական զանգվածի թիվ 13 հասցեի բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասում 2012 թվականին ինքնակամ կառուցվել է թիվ 1 այգետնակը` ընդհանուր 340,05 քառ.մետր և թիվ 2, 3 պարիսպները՝ ընդհանուր 7,59 քառ.մետր արտաքին մակերեսներով:
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ և 62-րդ կետերի, 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման 4-րդ կետի, նույն որոշմամբ հաստատված կարգի 10, 11, 13-րդ կետերի պահանջներով և հաշվի առնելով այն, որ Արմեն Սարգսի Չարխչյանին և Անահիտ Վալերիի Մնացականյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժի այգեգործական զանգվածի թիվ 13 հասցեի բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված շինությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, ինքնակամ շինությունները կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.
1.Արմեն Սարգսի Չարխչյանին և Անահիտ Վալերիի Մնացականյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժի այգեգործական զանգվածի թիվ 13 հասցեի գույքը վերահասցեավորել՝ համայնք Ջրվեժ, գյուղ Ջրվեժ, Վան այգեգործական թաղամաս, թիվ 22:
2.Արմեն Սարգսի Չարխչյանին և Անահիտ Վալերիի Մնացականյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի Վան այգեգործական թաղամասի թիվ 22 հասցեի բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասում 2012 թվականին ինքնակամ կառուցված թիվ 1 այգետնակը` ընդհանուր 340,05 քառ.մետր և թիվ 2, 3 պարիսպները՝ ընդհանուր 7,59 քառ.մետր արտաքին մակերեսներով, համարել օրինական:
3.Սահմանել, որ հողամասի սեփականատերերը.
1)սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում Ջրվեժ համայնքի բյուջեի N 900105228218 հաշվին պետք է վճարեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաշվարկված 939 047 (ինը հարյուր երեսունինը հազար քառասունյոթ) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը.
2)իրենց միջոցների հաշվին պետք է վճարեն կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը։
4.Սահմանել, որ սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում նշված ինքնակամ կառույցները ենթակա չեն պետական գրանցման, իսկ սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։
5.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել աշխատակազմի գլխավոր մասնագետ Վահե Սիրականյանի վրա:
6.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Արմինե Պետրոսյանը։
7.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Արմեն Սարգսի Չարխչյանին և Անահիտ Վալերիի Մնացականյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: