Այսօր: Չորեքշաբթի, 15 Հունվարի 2025թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 63
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



04 սեպտեմբերի 2024 թ.

ՀԱՅԿԱՆՈՒՇ ՍԱՄՎԵԼԻ ՄԿՐՏՉՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՅՑ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 48-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով համայնքի ավագանու 2019 թվականի հունվարի 15-ի թիվ 4-Ն որոշմամբ հաստատված չափորոշիչները, Ջրվեժ համայնքի սոցիալական խնդիրների ուսումնասիրման հանձնաժողովի եզրակացությունը Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 12-րդ փողոցի 2-րդ փակուղու թիվ 34 տան բնակիչ Հայկանուշ Սամվելի Մկրտչյանի ընտանիքի վերաբերյալ, այն է՝ Հայկանուշ Սամվելի Մկրտչյանը բնակվում է ընտանիքի հինգ անձով, ինքը և ամուսինը՝ Միշա Արամայիսի Մուշկամբարյանը, ծնված 1974 թվականին, ներկայումս չեն աշխատում, ընդ որում՝ Միշա Մուշկամբարյանն ունի առողջական խնդիրներ, հանդիսանում է 3-րդ կարգի հաշմանդամության թոշակառու, Հայկանուշ Մկրտչյանը նոր է վիրահատվել, որդին՝ Գոռ Մուշկամբարյանը, ծնված՝ 2002 թվականին, ուսանող է, երկու աղջիկները՝ Գայանե և Էլեն Մուշկամբարյանները, ծնված՝ 2003 և 2005 թվականներին, նույնպես չեն աշխատում, ուսանողներ են և ընտանիքի ֆինանսական վիճակից ելնելով Հայկանուշ Սամվելի Մկրտչյանը դիմել է համայնքապետարան՝ դրամական օգնություն ստանալու խնդրանքով, որոշում եմ.

1.Հանձնարարել ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ՝ Սոնա Հավհաննիսյանին բյուջեի համապատասխան հոդվածից Հայկանուշ Սամվելի Մկրտչյանի ընտանիքին ցույց տալ դրամական օգնություն՝ 30 000 (երեսուն հազար) դրամ գումարի չափով:

2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Հայկանուշ Սամվելի Մկրտչյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Օգիտա Ղուկասյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner