Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել քաղաքացի Իշխան Պարգևի Կոստանյանի (ծնված՝ 1986 թվականի ապրիլի 12-ին) Ջրվեժի համայնքապետարանին հասցեագրված դիմումը, որով ցանկություն է հայտնել օրինականացնել սեփականության իրավունքով իրեն պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 35-րդ փողոցի թիվ 14 հասցեի բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված շինությունները (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 22072020-07-0011 վկայական, տրված 2020 թվականի հուլիսի 22-ին, «ԳԵՈՏՈՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2024 թվականի հուլիսի 12-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագիծը):
Համաձայն համայնքի կադաստրային քարտեզի և «ԳԵՈՏՈՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագծի պարզվել է, որ Իշխան Պարգևի Կոստանյանին սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 35-րդ փողոցի թիվ 14 հասցեի բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասում 2020 թվականին ինքնակամ կառուցվել է թիվ 1 բնակելի տունը՝ ընդհանուր 343,6 քառ․մետր, թիվ 2 օժանդակ շինությունը՝ 8,8 քառ․մետր, թիվ 3 տնտեսական շինությունը՝ 18,6 քառ.մետր, թիվ 4 ծածկը՝ 11,4 քառ.մետր և թիվ 5 պարիսպը՝ 4,9 քառ.մետր արտաքին մակերեսներով։
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 10, 11 և 13-րդ կետերի պահանջներով և հաշվի առնելով այն, որ Իշխան Պարգևի Կոստանյանին սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 35-րդ փողոցի թիվ 14 հասցեի բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված շինությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, ինքնակամ շինությունները կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.
1.Իշխան Պարգևի Կոստանյանին սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 35-րդ փողոցի թիվ 14 հասցեի բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասում 2020 թվականին ինքնակամ կառուցված թիվ 1 բնակելի տունը՝ ընդհանուր 343,6 քառ․մետր, թիվ 2 օժանդակ շինությունը՝ 8,8 քառ․մետր, թիվ 3 տնտեսական շինությունը՝ 18,6 քառ.մետր, թիվ 4 ծածկը՝ 11,4 քառ.մետր և թիվ 5 պարիսպը՝ 4,9 քառ.մետր արտաքին մակերեսներով, համարել օրինական:
2.Սահմանել, որ հողամասի սեփականատերը.
1)սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում Ջրվեժ համայնքի բյուջեի N 900105228218 հաշվին պետք է վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաշվարկված 953 760 (ինը հարյուր հիսուներեք հազար յոթ հարյուր վաթսուն) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը։
2)իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը։
3.Սահմանել, որ սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում նշված ինքնակամ կառույցը ենթակա չէ պետական գրանցման, իսկ սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։
4.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել աշխատակազմի գլխավոր մասնագետ Վահե Սիրականյանի վրա:
5.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Արմինե Պետրոսյանը։
6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Իշխան Պարգևի Կոստանյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: