Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի առաջին մասի 3-րդ կետով, Համայնքի ավագանին որոշում է. 1. Հաստատել համայնքի 2012 թվականի բյուջեն' 1) եկամուտների գծով 131,650.0 հազար դրամ, 2) ծախսերի գծով 200,410.0 հազար դրամ, 3) դեֆիցիտը (պակասուրդը)' 68,760.0 հազար դրամ: 2. Համայնքի 2012 թվականի բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի)' հավելվածի հատված 4, ֆինանսավորմանն ուղղել հավելվածի հատված 5-ով նախատեսված ֆինանսական միջոցները: 3. Հաստատել Ջրվեժ համայնքի 2012 թվականի բյուջեի եկամուտները ըստ ձևավորման աղբյուրների դասակարգման առանձին խմբերի, համաձայն հավելվածի հատված 1-ի: 4. Հաստատել Ջրվեժ համայնքի 2012 թվականի բյուջեից հատկացումները ըստ բյուջետային ծախսերի գործառական դասակարգման՝ համաձայն հավելվածի հատված 2-ի: 5. Հաստատել սույն որոշման 4-րդ կետով սահմանված բյուջետային հատկացումների հաշվին ֆինանսավորվող ծախսատեսակները ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն հավելվածի հատված 3-ի: 6. Հաստատել Ջրվեժ համայնքի 2012 թվականի բյուջեի ծախսերը' ըստ բյուջետային ծախսերի գործառական և տնտեսագիտական դասակարգման' համաձայն հավելվածի հատված 6-ի: 7. Թույլատրել համայնքի ղեկավարին 2012 թվականի բյուջետային տարում անհրաժեշտության դեպքում սույն որոշմամբ հաստատված հավելվածում բյուջեից հատկացումները վերաբաշխել բյուջետային ընդհանուր ծախսերի մինչև 2 %-ի չափով: 8. Սույն որոշման հավելվածը համարվում է սույն որոշման անբաժանելի մասը: |