Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 16-րդ հոդվածի պահանջով, համայնքի ավագանին որոշում է. 1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի ավագանու 2021 թվականի մարտի 12-ի թիվ 2՝ հերթական նիստի օրակարգը` 
1)Համայնքի սեփականության ամենամյա գույքագրման փաստաթղթերը հաստատելու մասին: 
2)Համայնքի ղեկավարի հաշվետվությունը համայնքի զարգացման հնգամյա ծրագրի՝ 2020 թվականին իրականացված աշխատանքների վերաբերյալ: 
3)Ջրվեժ համայնքի 2020 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին: 
4)Համայնքի  ավագանու  մի շարք  որոշումներում  փոփոխություններ  կատարելու  մասին: 
5)Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին: 
6)Հողամասը համայնքային սեփականություն ճանաչելու մասին: 
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:  |