Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցում կատարելու համար անհրաժեշտություն է առաջացել փոխելու Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 46-րդ փողոց թիվ 24 հասցեում գտնվող բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասին կից, համայնքային սեփականություն հանդիսացող 29,6 քառ.մետր մակերեսով բնակավայրերի այլ հողամասի գործառնական նշանակությունը՝ բնակավայրերի բնակելի կառուցապատման հողերի կատեգորիա (հիմք՝ «Նարինե Առաքելյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2023 թվականի նոյեմբերի 29-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագիծը):
Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 31-րդ և 50-րդ կետերի, 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով Ջրվեժ համայնքի ավագանու 2014 թվականի ապրիլի 11-ի թիվ 14-Ն որոշումը, որոշում եմ.
1.Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 46-րդ փողոցի թիվ 24 հասցեի բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասին կից, համայնքային սեփականություն հանդիսացող 07-057-0936-0102 կադաստրային ծածկագրով հողամասից 29,6 քառ.մետր մակերեսով բնակավայրերի այլ հողամասի գործառնական նշանակությունը փոխադրել բնակելի կառուցապատման հողերի կատեգորիա:
2.Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի վարչական տարածքում գտնվող համայնքային 29,6 քառ.մետր մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասին տրամադրել հասցե` համայնք Ջրվեժ, գյուղ Ջրվեժ, 46-րդ փողոց, թիվ 24/2 (կցվում է հողամասի հատակագիծը):
3.Դիմել Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում` Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 46-րդ փողոց թիվ 24/2 հասցեում գտնվող գույքի նկատմամբ համայնքային սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելու համար:
4.Հողամասի գործառնական նշանակության փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի տարեկան, ընթացիկ հաշվառման և համայնքի հողային հաշվեկշռում:
5.Որոշման կատարման հսկողությունը դնել աշխատակազմի առաջատար մասնագետ Գրիգոր Սերոբյանի վրա:
6.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Սուսաննա Թադևոսյանը։