|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ջրվեժ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնք ՀՀ Կոտայքի մարզ, գ. Ջրվեժ, 010-684929, 060-535553, jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
13 մարտի 2024 թվականի N 026-Ա |
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ձյան հալոցքի հետևանքով փլվել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Էրիկ Արթուրի Մովսիսյանի ծնողներին պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 3-րդ այգետարածքի 23-րդ թաղամասի թիվ 19 հասցեում գտնվող այգետնակի պարիսպից մի հատված, որի վերականգնման նպատակով Մերի Ալադինի Հարությունյանը դիմել է համայնքապետարան՝ ֆինանսական օգնություն ստանալու խնդրանքով և հիմք ընդունելով Ջրվեժ համայնքի սոցիալական խնդիրների ուսումնասիրման հանձնաժողովի եզրակացությունը Մերի Ալադինի Հարությունյանի ընտանիքի սոցիալական վիճակի մասին, համայնքի ավագանին որոշում է․
1.Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 3-րդ այգետարածքի 23-րդ թաղամասի թիվ 19 տան բնակիչ Մերի Ալադինի Հարությունյանին ցուցաբերել դրամական օգնություն 100 000 (մեկ հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամ գումարի չափով՝ ձյան հալոցքի հետևանքով պարսպի փլված հատվածը վերականգնելու նպատակով, ծախսերն իրականացնելով համայնքի բյուջեի «Սոցիալական օգնություն ընտանիքներին» ծրագրից:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից։ |
Կողմ -15 ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԳԱՍՊԱՐ ԲԼԵՅԱՆ ՎԱՐՍԵՆԻԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐԿԱԴԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՀՈՒՍԻԿ ԵՐԻՑՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ ԿՈԲԱԼՅԱՆ ԳՐԻՇԱ ՀԱՍՈՅԱՆ ՔՅԱԼՈ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՄԵՏԱՔՍՅԱ ՄԱՐԿՈՍՅԱՆ ԳՈՌ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԱՆՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԿԱՐԻՆԵ ՄԵԼՔՈՒՄՅԱՆ ԳԱՅԱՆԵ ՊԱՊԱՆՅԱՆ ԱՐԹՈՒՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ ՆՈՐԱՅՐ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՀԱՅԿ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(30.00 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|