Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջով, որոշում եմ․
1.Թույլատրել անհատ ձեռնարկատեր Արևիկ Խումարյանին՝ Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 18-րդ փողոցի թիվ 21 հասցեում 2025 թվականին զբաղվելու ոգելից խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների վաճառքով:
2.Հանձնարարել ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնին՝ հաստատված թույլտվությունները հայտատուին տրամադրել տեղական տուրքի վճարումը կատարելուց հետո՝ 3-օրյա ժամկետում։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ անհատ ձեռնարկատեր Արևիկ Խումարյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։