Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 8-րդ մասի 3-րդ կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 29-րդ կետի, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ հոդվածի պահանջներով և հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ձորաղբյուր համանքի ղեկավարի 2015 թվականի հոկտեմբերի 8-ի թիվ 233 որոշմամբ քաղաքացի Վալերի Աշոտի Հարությունյանին սեփականության իրավունքով պատկանող 07-042-0310-0017 կադաստրային համարի՝ 3000,0 քառ.մետր գյուղատնտեսական նշանակության վարելահողից 550,0 քառ.մետր մակերեսով հատվածի նշանակությունն է փոխադրվել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի կատեգորիա և հիմք ընդունելով քաղաքացի Վալերի Աշոտի Հարությունյանի դիմումը, համայնքի ավագանին որոշում է.
1. Քաղաքացի Վալերի Աշոտի Հարությունյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 07-042-0310-0017 կադաստրային համարի գյուղատնտեսական նշանակության 2450,0 քառ.մետր մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության հողերի կատեգորիա՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողեր գործառնական նշանակության՝ գյուղատնտեսական մթերք վերամշակող տնտեսության սպասարկման նպատակով:
2.Առաջարկել համայնքի ղեկավարին՝ հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը օրենքով սահմանված կարգով պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան, ընթացիկ հաշվառման տվյալներում և համայնքի հողային հաշվեկշռում: