Ջրվեժի համայնքապետարան է դիմել Ծովիկ Շարամի Վարդանյանի լիազոր անձ Արտավազդ Թաթուլի Մնացականյանը՝ սեփականության իրավունքով Ծովիկ Շարամի Վարդանյանին սեփականության իրավուքով պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 13-րդ փողոցի թիվ 3 հասցեի 07-057-0003-0014 կադաստրային համարի արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության հողամասում առկա թիվ 1՝ 62,43 քառ.մետր մակերեսով վարչական շենքի գործառնական նշանակությունը պահեստի փոխադրելու համար (հիմք՝ «Նարինե Առաքելյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2025 թվականի հունիսի 30-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագիծը և անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 2086786 վկայական, տրված 2006 թվականի հուլիսի 21-ին):
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի N 88 որոշմամբ հաստատված կարգի պահանջով, որոշում եմ.
1.Սեփականության իրավունքով Ծովիկ Շարամի Վարդանյանին պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 13-րդ փողոցի թիվ 3 հասցեի 07-057-0003-0014 կադաստրային համարի արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության հողամասում առկա թիվ 1՝ 62,43 քառ.մետր մակերեսով վարչական շենքի գործառնական նշանակությունը, առանց ճարտարապետահատակագծային առաջադրանքի և նախագծային փոփոխությունների սահմանել՝ որպես արտադրական նպատակային նշանակության շինության՝ պահեստի:
2.Պարտավորեցնել Ծովիկ Շարամի Վարդանյանին` որոշումից բխող իրավունքները գրանցել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի՝ անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում:
3.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել աշխատակազմի առաջատար մասնագետ՝ Գրիգոր Սերոբյանի վրա:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Ծովիկ Շարամի Վարդանյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: