Այսօր: Շաբաթ, 21 Դեկտեմբերի 2024թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 13
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 063-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՀՈՒՍԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ջրվեժ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԸ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 1.2-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 3.1-րդ կետի 1-ին և 3-րդ մասերի, 33-րդ և 34.1-րդ կետերի պահանջներով,հիմք ընդունելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Կոտայքի թեմի 2023 թվականի մայիսի 4-ի թիվ 78 գրությունը, համայնքի ավագանին որոշում է.

1.Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի Եկեղեցու փողոցի թիվ 2/1 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 07-042-0048-0001 կադաստրային համարի 110,9 քառ.մետր մակերեսով (արտաքին մակերեսը՝ 182,38 քառ.մետր) եկեղեցին և նրա պահպանման և սպասարկման համար զբաղեցրած 227,4 քառ.մետր մակերեսով հատուկ պահպանվող տարածքների՝ պատմական և մշակութային նշանակության հողակտորը անհատույց սեփականության իրավունքով տրամադրել Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցուն (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին):

2.Թույլատրել համայնքի ղեկավարին՝ օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի) հետ կնքել անշարժ գույքի և հողամասի անհատույց սեփականության իրավունքով տրամադրման (նվիրատվության) պայմանագիր:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                        
ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՍՈՒՍԱՆՆԱ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner