Ղեկավարվելով Աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 110-րդ հոդվածի, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի ա) կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 59-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով «Ջրվեժի համայնքային տնտեսություն» համայնքային ոչ առևտրայի կազմակերպության տնօրեն Գրիշա Ժորայի Գևորգյանի դիմումը, որոշում եմ.
1.«Ջրվեժի համայնքային տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Գրիշա Ժորայի Գևորգյանին ազատել զբաղեցրած պաշտոնից և աշխատանքային գործունեության վերջին օր համարել 2025 թվականի ապրիլի 14-ը։
2.Հանձնարարել «Ջրվեժի համայնքային տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության հաշվապահին՝ վճարումն իրականացնել համաձայն Աշխատանքային օրենսգրքի:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։