Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի առաջին մասի առաջին կետի բ) ենթակետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 2-ի N 631-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 12-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի 2018 թվականի փետրվարի 2-ի N 38-Ա որոշմամբ ներկայացված առաջարկը, համայնքի ավագանին որոշում է. 1. Հաստատել խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի անհատական կազմը 7 անձից` Վարդանյան Վահագն Սերյոժայի - համայնքի ավագանու անդամ, Ջրվեժի միջնակարգ դպրոցի ուսուցիչ, Թադևոսյան Սուսաննա Սերյոժայի - աշխատակազմի քարտուղար, Մելքումյան Գայանե Սևանի - համայնքի ավագանու անդամ, ընտանեկան բուժքույր, Հայրապետյան Էլլա Սմբատի - համայնքի ավագանու անդամ, ընտանեկան բուժքույր, Գևորգյան Արկադի Դերենիկի - համայնքի ավագանու անդամ, Թադևոսյան Մարգարիտա Միխայիլի – աշխատակազմի գլխավոր մասնագետ, Աղաջանյան Սաթենիկ Արամայիսի – աշխատակազմի առաջին կարգի մասնագետ: 2. Հանձնաժողովի նախագահ սահմանել Վահագն Սերյոժայի Վարդանյանին: 3. Ուժը կորցրած ճանաչել համայնքի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 28-ի «Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողով ստեղծելու, հանձնաժողովի անհատական կազմը հաստատելու և համայնքի ավագանու 2011 թվականի հունիսի 9-ի թիվ 18-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 65-Ա որոշումը: |