Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել քաղաքացի Արա Ղուկասի Մանուկյանի (ծնված՝ 1979 թվականի հուլիսի 1-ին) կողմից Ջրվեժի համայնքապետարանին հասցեագրված դիմումը, որով ցանկություն է հայտնել օրինականացնել սեփականության իրավունքով իրեն պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Զովք գյուղի Գլխավոր խճուղի թիվ 5 հասցեի արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողամասում ինքնակամ կառուցված շինությունները (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 13052021-07-0075 վկայական, տրված 2021 թվականի մայիսի 13-ին, «Մելկար» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2022 թվականի մարտի 14-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագիծը, ինքնակամ կառույցը Կադաստրի կոմիտեում հաշվառված լինելու փաստը հավաստող ծածկագիր՝ 2022FTRKMD, մուտքագրված 2022 թվականի մարտի 14-ին):
Համաձայն համայնքի կադաստրային քարտեզի և «Մելկար» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագծի պարզվել է, որ Արա Ղուկասի Մանուկյանին սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Զովք գյուղի Գլխավոր խճուղի թիվ 5 հասցեի հողամասում 2021 թվականին ինքնակամ կառուցվել է թիվ 2 արհեստական սերմնավորման կայանը և ծածկը՝ ընդհանուր 57,3 քառ․մետր արտաքին մակերեսով։
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 10, 11, 13-րդ կետերի պահանջներով և հաշվի առնելով այն, որ Արա Ղուկասի Մանուկյանին սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Զովք գյուղի Գլխավոր խճուղի թիվ 5 հասցեի արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողամասում ինքնակամ կառուցված շինությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, շինությունները կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.
1.Արա Ղուկասի Մանուկյանին սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Զովք գյուղի Գլխավոր խճուղի թիվ 5 հասցեի տնամերձ հողամասում ինքնակամ կառուցված թիվ 2 արհեստական սերմնավորման կայանը և ծածկը՝ ընդհանուր 57,3 քառ․մետր արտաքին մակերեսով, համարել օրինական:
2.Սահմանել, որ հողամասի սեփականատերը.
1)սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում Ջրվեժ համայնքի բյուջեի N 900105214218 հաշվին պետք է վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաշվարկված 103 914 (մեկ հարյուր երեք հազար ինը հարյուր տասնչորս) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը.
2)իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը։
3.Սահմանել, որ սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում նշված ինքնակամ կառույցները ենթակա չէ պետական գրանցման, իսկ սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։
4.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել աշխատակազմի գլխավոր մասնագետ Վահե Սիրականյանի վրա:
5.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Սուսաննա Թադևոսյանը։
6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Արա Ղուկասի Մանուկյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: